Նրանք պարզապես պետք է կանգ առնեն շփման գծերում. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նրանք պարզապես պետք է կանգ առնեն շփման գծերում. Թրամփ

Նրանք պարզապես պետք է կանգ առնեն շփման գծերում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան պետք է «պարզապես կանգ առնեն» շփման գծերում, որտեղ նրանք ներկայումս գտնվում են։

Լրագրողների հարցին, թե արդյոք նա Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը զիջի Ռուսաստանին, ԱՄՆ նախագահը հերքել է. «Թող ամեն ինչ բաժանվի այնպես, ինչպես կա։ Այն հիմա բաժանված է»։ «Կարծում եմ՝ տարածքի 78%-ը ​​Ռուսաստանն արդեն զբաղեցրել է»։

Financial Times-ի աղբյուրները պնդել են, որ Թրամփը կոչ է արել Զելենսկուն ամբողջ Դոնբասը հանձնել Ռուսաստանին՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում՝ Պուտինը «կոչնչացնի» Ուկրաինան։

Reuters-ն էլ հաղորդել է, որ ուրբաթ լարված հանդիպման ժամանակ Թրամփը, այնուամենայնիվ, կոչ է արել Զելենսկուն հանձնել որոշ տարածքներ Ռուսաստանին։ Գործակալությունը նաև հաղորդել է, որ Թրամփը հրաժարվել է Ուկրաինային Tomahawk հրթիռներ տրամադրել։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կիրակի երեկոյան լրագրողներին ասել է, որ նախագահը դեռ որոշում չի կայացրել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Թրամփը ուրբաթ խոսել է նաև և՛ Կիևին, և՛ Մոսկվային անվտանգության երաշխիքներ տրամադրելու մասին, ինչը շփոթեցրել է ուկրաինական պատվիրակությանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նրանք պարզապես պետք է կանգ առնեն շփման գծերում. Թրամփ