Իրական Հայաստանի Հանրապետությունը դուք՝ բոլորովդ, տանում եք պատմական դարձնելու ճանապարհով. Նիկոլ Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրական Հայաստանի Հանրապետությունը դուք՝ բոլորովդ, տանում եք պատմական դարձնելու ճանապարհով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Չորրորդ Հանրապետություն» փոդքասթին, խոսել ներկա իրողությունների, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային, երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին առնչվող թեմաների մասին:
Ի թիվս այլ թեմաների, վարչապետը խոսել է նաև «Չորրորդ Հանրապետությունից», որի ստեղծման մասին ավելի վաղ քանիցս հայտարարվել է և իրական Հայաստանի գաղափարախոսությունից:

«Էդ աղետներից հետո, որ անցնում ես, ասում ես՝ նայեմ էս պատմության դասերը ո՞ր էջում են գրած։ Ասում ես՝ պատմություն, ու՞ր է քո դասը, բա ո՞րն է քո դասը։ Ասում է՝ մի’ գնա, մի’ կրկնի ինձ, կարա՞ք չկրկնեք, հերիք է։ Մեր ժողովրդի էդ ցիկլիկությունն ընդհանրապես խելագարվելու բան է՝ անընդհատ նույնը, անընդհատ նույնը։ Ասում է՝ կարա՞ք կարդաք, սովորեք»,- նշել է նա:

Ըստ վարչապետի՝ մենք պատմությունը գիտենք միայն կենացի մակարդակում, իսկ իրականում մեր ժողովրդի պատմությունը չգիտենք։

«Պատմական Հայաստանի հետ իմ երկխոսության արդյունք է Իրական Հայաստանը, երբ ասում եմ՝ Պատմական Հայաստան, բա հիմա ի՞նչ անենք, քո դասը ո՞րն է։ Ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով, պետություն ունեք, հիմա էս կոնկրետ Իրական Հայաստանի Հանրապետությունը, հիմա դուք՝ բոլորովդ տանում եք պատմական դարձնելու ճանապարհով։

Պատմական Հայաստանն ասում է՝ մի’ բերեք էս Հայաստանը միացրեք ինձ, այլ կենտրոնացեք այդ պետության շահերի վրա, երջանիկ զգացեք ձեզ, ոչ թե դժբախտ՝ նայելով, որ «վա՜յ, է՞ս է մեր հայրենիքը, էսքա՞նն է»»,- նշել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Իրական Հայաստանի Հանրապետությունը դուք՝ բոլորովդ, տանում եք պատմական դարձնելու ճանապարհով. Նիկոլ Փաշինյան