Միջուկային գործարքը ուժը կորցրած է համարվում. Իրանի ԱԳՆ հայտարարությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Միջուկային գործարքը ուժը կորցրած է համարվում. Իրանի ԱԳՆ հայտարարությունը

Միջուկային գործարքը ուժը կորցրած է համարվում. Իրանի ԱԳՆ հայտարարությունը

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ 2015 թվականի միջուկային գործարքի դրույթները 10-ամյա ժամկետի ավարտից հետո ուժը կորցրած են համարվում: Գերատեսչությունից նշել են, որ Թեհրանը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը:

«Թիվ 2231 բանաձևի գործողության ժամկետի ավարտից հետո Իրանի միջուկային ծրագիրը պետք է դիտարկվի այնպես, ինչպես Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի ցանկացած այլ մասնակից և միջուկային զենք չունեցող պետության ծրագրերը»,- նշել են Իրանի ԱԳՆ-ից:

Իրանական գերատեսչությունը քննադատել է նաև «եվրոպական եռյակին»՝ Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային, նշելով, որ նրանք չեն կատարել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Իրանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի պատժամիջոցները վերականգնելու վերաբերյալ նրանց որոշումը իրավական ուժ կամ հետևանք չպետք է ունենա:

Միջուկային գործարքը կամ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը 2015 թվականին ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան: ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի նախագահության առաջին ժամկետի ընթացքում միակողմանիորեն դուրս է եկել համաձայնագրից: ՀԳՀԾ-ի պայմանների կատարմանը վերադառնալու շուրջ բանակցությունները սկսվել են Վիեննայում 2020 թվականի ապրիլին, սակայն փակուղի են մտել։ 2025 թվականի ընթացքում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցան նաև նոր միջուկային գործարքի շուրջ բանակցությունների մի քանի փուլեր, սակայն դրանք ընդհատվեցին Իրանի միջուկային ծրագրի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գործողությամբ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Միջուկային գործարքը ուժը կորցրած է համարվում. Իրանի ԱԳՆ հայտարարությունը