Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ փոխգործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափով. Ալիև — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ փոխգործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափով. Ալիև

Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ փոխգործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափով. Ալիև

Ղազախստան պետական այցի նախաշեմին Ադրբեջանի նախագահը հարցազրույց է տվել Kazinform գործակալությանը, նշել՝ Ադրբեջանի և Ղազախստանի քաղաքական հարաբերություններն առանձնանում են ամրության և փոխվստահության բարձր աստիճանով:

Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ փոխգործակցում են նաև բազմակողմ ձևաչափով, մասնավորապես՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում, ներառյալ՝ ՄԱԿ-ը, Թյուրքական պետությունների կազմակերպությունը, Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցությունը:

«Ադրբեջանի և Ղազախստանի միջև տրանսպորտային և լոգիստիկ համագործակցությունը ռազմավարական կարևոր ուղղություն է, որը նոր հնարավորություններ է բացում տնտեսական աճի և տարածաշրջանային շուկաների ինտեգրման համար: Երկրների միջև տարանցիկ փոխադրումների ծավալը 2024 թվականին հասել է ավելի քան 3,5 միլիոն տոննայի, ինչը 20%-ով գերազանցում է նախորդ ցուցանիշները: Միջին միջանցքն առանցքային դեր է խաղում երկրների միջև կայուն և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու գործում»,- նշել է Ալիևը:

Նա հիշեցրել է, որ ադրբեջանական SOCAR-ի և «Կազմունայգազ» ղազախական ազգային ընկերության միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված է Ակտաու-Ջեյհան երթուղով տարեկան 1,5 մլն տոննա ծավալով ղազախական նավթի տարանցում: 2024 թվականին համաձայնագիր է ստորագրվել տարանցման ծավալների փուլային ավելացման և սակագների նվազեցման մասին։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ադրբեջանը և Ղազախստանը արդյունավետ փոխգործակցում են երկկողմ և բազմակողմ ձևաչափով. Ալիև