Ամբողջ աշխարհում բողոքի ցույց/հանրահավաք անում են աղքատները, Հայաստանում՝ միլիարդատերերը. Չախոյան

« Ամբողջ աշխարհում բողոքի ցույց/հանրահավաք անում են աղքատները, Հայաստանում՝ միլիարդատերերը»։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը:
«2018-ից մինչ օրս քանի միլիարդատեր է փորձել Հայաստանում իշխանություն զավթել, բայց ապարդյուն՝ համապատասխանաբար ու մինչև քոքը մաշվել են։
Հայաստանի պետականությունը կուռ է քան երբևէ, որովհետև Հայաստանում իշխում է ժողովրդի իշխանությունը»,-գրել է Չախոյանը:

























