Պետությունը վերականգնել է Օրգովի 4 հա «հատուկ պահպանվող տարածք» հողամասի սեփականության իրավունքը. Փաշինյան

Դատարանի վճռով Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ։
Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է 31 միլիոն 680 հազար դրամ։
Այս մասին Telegram ալիքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հողամասի սեփականության վերականգնումը երկրում սեփականության իրավունքի պաշտպանության գործընթացի ևս մեկ հաջողված օրինակ է։

























