Կտրիճն իր նեղ շրջապատով ապականում է եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ. Ալխաս Ղազարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կտրիճն իր նեղ շրջապատով ապականում է եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ. Ալխաս Ղազարյան

Կտրիճն իր նեղ շրջապատով ապականում է եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ. Ալխաս Ղազարյան

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանը գրել է.

«Այսօր սոցցանցերում տարածված ձայնագրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բռնազավթված է «հոգևոր խունտայի» կողմից, որոնք եկեղեցու ներսում հաստատել են իրենց բարոյականությանը համահունչ խուլիգանական և հանցավոր բարքեր։ Իսկ նրանք, ովքեր ցանկանում են իրականում ծառայել Աստծուն և ժողովրդին, ենթարկվում են յուրօրինակ ինկվիզիցիայի՝ Կտրիճի և նրա «ինկվիզիտորների» կողմից։

Այս ձայնագրությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հենց Կտրիճն է՝ իր նեղ շրջապատով, ապականում եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ:

Հայաստանում Կտրիճի համախոհ որոշ քաղաքական շրջանակներ հայտարարում են, թե իբր երկրում տիրում է «37 թիվը», մինչդեռ հրապարակված ձայնագրությունից պարզ է դառնում, որ իրական «37 թիվը» հիշեցնող բարքերը հենց եկեղեցու ներսում են․ Կտրիճը, բռնապետին վայել կերպով, ճնշումների է ենթարկում և անձնական  վրեժխնդրություն է իրականացնում այն հոգևորականների նկատմամբ, ովքեր հրաժարվում են կատարել նրա՝ ըստ էության հանցավոր հրահանգները։

Հ.Գ. Ի դեպ, Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ նրանք չեն հերքել հրապարակված ձայնագրության իսկությունը»,-գրել է նա:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Կտրիճն իր նեղ շրջապատով ապականում է եկեղեցին և ներգրավում այն քաղաքական խաղերի մեջ. Ալխաս Ղազարյան