Հայ Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից. Ռուբինյան

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Մայր Աթոռի կողմից ձայնագրության իսկության հաստատմանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Հայ Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից։
«Մայր Աթոռը հաստատեց, որ ձայնագրությունն իրական է:
Լավ, բռնես, 1700-ամյա սրբագույն կառույցը փռես Քոչարյանի ու ռուսաստանցի բիզնեսմենի ոտքերի տակ` որպես քաղաքական կապիտա՞լ: Հանուն ինչի՞:
Հայ Առաքելական Եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից: Նրա հակաեկեղեցական արշավը պետք է դադարի: Ուխտազանցը պիտի հեռանա»,-գրել է Ռուբինյանը:


























