Ե՞րբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնել․ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ե՞րբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնել․ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին

2024 թվականի սեպտեմբերին ազդարարվեց ԵՄ մուտքի արտոնագրերի (վիզաների) ազատականացման շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը:

Հանրային ռադիոյի եթերում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ներկայացրել է ազատականացման գործընթացի զարգացումները։

✔️ՀՀ-ում կներդրվի կենսաչափական անձնագրերի ժամանակակից և անվտանգ համակարգ։ Նոր կենսաչափական համակարգի առկայությունը ենթակա է պարտադիր կատարման վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում։

✔️Հայաստանի կառավարության՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացը վերջնարդյունքին հասցնելուն ուղղված բանակցությունները ենթադրում են ավելի դյուրացված այցելություններ եվրամիության անդամ երկրներ։ Վիզաների ազատականացումը վերաբերում է ճանապարհորդելու ավելի լայն հնարավորություններ ստեղծելուն։

✔️Կառավարությունը գործադրում է հնարավոր ջանքերը ազատականացման գործողությունների ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար։ Գործընթացի շրջանակում Հայաստանի կողմից գլխավոր բանակցողը ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն է։

✔️Տեխնիկական վերազինման արդյունքում ներկայումս օրական շուրջ 2000 նույնականացման քարտի սպասարկում է իրականացվում։ Էականորեն մեղմվել է հերթերի կառավարման խնդիրը, իսկ առաջիկայում կլինեն որոշակի քայլեր ամբողջական կարգավորման համար։

«Հանրային ծառայությունների բարելավման ոլորտում մենք որդեգրել ենք թվայնացման և քաղաքացիակենտրոն մոտեցումներ և ինտենսիվորեն շարժվում ենք առաջ, իսկ միգրացիայի և քաղաքացիության ոլորտում հիմա գտնվում ենք ռազմավարական մոտեցումների ձևակերպման և ամբողջականացման փուլում», – ընդգծել է Արմեն Ղազարյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ե՞րբ Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի եվրոպական երկրներ մեկնել․ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի հարցազրույցը Հանրային ռադիոյին