Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի, Նորին Մեծություն Մաթիլդային: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը ողջունել է թագուհու այցը Հայաստան և հույս հայտնել, որ նա մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Նորին Մեծության առաջնորդությունը՝ որպես ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպան և հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում 2030 Օրակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։
Թագուհի Մաթիլդան շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և նշել, որ տպավորված է Հայաստանով։ Նորին Մեծությունը կարևորել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների պաշտպանությունն ու այդ նպատակով միջոցառումների իրականացումը։ Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է ներառական և որակյալ կրթության դերը Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև հասարակության մեջ կանանց դերի հզորացման խնդրին և այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:

Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման և տարածաշրջանում կայունության ապահովմանը միտված ջանքերի շուրջ։

Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային
Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վարչապետ Փաշինյանը հյուրընկալել է Բելգիայի թագուհի Մաթիլդային