Իտալիայի գերագույն դատարանը չեղարկել է «Հյուսիսային հոսքերի» գործով ուկրաինացու Գերմանիային արտահանձնման որոշումը

Իտալիայի գերագույն դատարանը չեղարկել է «Հյուսիսային հոսքերի» ահաբեկչությունների մեջ մեղադրվող ուկրաինացուն Գերմանիային հանձնելու որոշումը:
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դատարանը որոշել է, որ արտահանձնման գործընթացը պետք է նորից անցկացվի։
Կուզնեցովը ձերբակալվել է Իտալիայի Ռիմինի քաղաքում օգոստոսի կեսերին։ Նրա ձերբակալման օրդերը տվել է Գերմանիան։ Կուզնեցովը Ուկրաինայի զինված ուժերի կապիտան է և Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին աշխատակից։

























