Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենին:

Վարչապետը կարևորել է ԵԱՀԿ–ի հետ արդյունավետ համագործակցությունը՝ նշելով, որ անցած տարիների ընթացքում ձևավորվել է ակտիվ երկխոսություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է ԵԱՀԿ–ի դերի ամրապնդման անհրաժեշտությունը՝ կազմակերպության պատասխանատվության գոտում անվտանգության ու կայունության ապահովման նպատակով։

Էլինա Վալտոնենը շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման առիթով՝ վստահություն հայտնելով, որ այն էապես կնպաստի Հայաստանի կայուն ապագայի կառուցմանն ու տարածաշրջանում համագործակցության զարգացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, սահմանազատման գործընթացի շարունակականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցերի։

Մտքեր են փոխանակվել ՀՀ–Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման շուրջ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է ժողովրդավարության ամրապնդման և բարեփոխումների առաջմղման գործում ԵՄ հետևողական աջակցությունը՝ շեշտելով, որ տարբեր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրումը ՀՀ Կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն։ Այս համատեքստում, քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի, քաղաքացիական հասարակության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման և այլ ուղղություններով իրականացվող ռեֆորմներին վերաբերող հարցեր։

Նիկոլ Փաշինյանը և Էլինա Վալտոնենն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ֆինլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցերի։ Մասնավորապես, մտքեր են փոխանակվել բիզնես կապերի խթանման, ներդրումների ներգրավման հնարավորությունների շուրջ։ Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը