Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ

Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվել են աշխատանքային խումբ ստեղծել մինչև հաջորդ տարվա սկիզբը՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացման միջոցառումների ծրագրի մշակման համար: Այդ մասին նշված է տրանսպորտի, էներգետիկայի և մաքսային ոլորտներում համագործակցության հարցերի շուրջ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ավարտին հրապարակված կոմյունիկեում:

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, Ադրբեջանից՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Իրանից՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադեղը:

«Ընդգծվել է «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով փոխադրումների ծավալը մինչև 15 մլն տոննա ավելացնելու և բեռնափոխադրումների հոսքերի շարունակական աճ ապահովելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ երեք ամսվա ընթացքում նախատեսված միջոցառումների իրականացման գործողությունների ծրագրի նախապատրաստման համար»,- նշված է փաստաթղթում:  

Հանդիպման ընթացքում ընդգծվել է տարածաշրջանի տարանցիկ ներուժի զարգացմանն ուղղված ջանքերի շարունակման, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացմանն ուղղված նախագծերի արագացման կարևորությունը, ինչպես նաև երկրների տարածքներում ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքների համաժամանակյա իրականացումը:

Կողմերը պայմանավորվել են նաև ավտոմոբիլային փոխադրումների հարցերով հատուկ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը բաղկացած է երեք երկրների մաքսային, սահմանային և տրանսպորտային գերատեսչությունների ներկայացուցիչներից:

«Ընդգծվել է սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և միջանցքի ողջ երկայնքով տրանսպորտային, սահմանային ու մաքսային գործառնությունների թվայնացման անհրաժեշտությունը»,- նշված է փաստաթղթի տեքստում:

Կողմերը նաև պայմանավորվել են տեխնիկական մակարդակով շարունակել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև էլեկտրական ցանցերի միացման նախագծի քննարկումները:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացման շուրջ