Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն

Միացյալ Թագավորությունը ջերմորեն ողջունում է խաղաղության ճանապարհին Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը. այդ իրադարձություններն առանցքային են տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովման ջանքերում: Այդ մասին ասված է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութիի հայտարարության մեջ:

Նշվում է, որ հաշվի առնելով այդ առաջընթացը և նպատակ ունենալով աջակցելու խաղաղության գործընթացին՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշում է ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ իր երկկողմ հարաբերությունները հասցնել ռազմավարական գործընկերության մակարդակի:

«Հաշվի առնելով խաղաղության առաջխաղացման գործում ձեռք բերված զգալի առաջընթացը և նախագահ Թրամփի կողմից վերջերս Վաշինգտոնում կազմակերպված գագաթնաժողովի պատմական արդյունքները, Մեծ Բրիտանիան համարում է, որ 1992 թվականին ԵԱՀԿ-ի կողմից առաջարկված զենքի էմբարգոյի հիմքում ընկած հիմնավորումը ուժը կորցրել է: Ուստի Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման իր էմբարգոն»,- ասված է հայտարարության մեջ։

Այդ որոշումը Մեծ Բրիտանիային թույլ կտա անվտանգության և պաշտպանության ոլորտում գործակցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, աջակցել նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությանն ուղղված ջանքերին:

«Մենք ուշադիր հետևելու ենք տարածաշրջանային և ներքին անվտանգության իրավիճակին ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում: Մենք անկեղծորեն հույս ունենք, որ սա բարենպաստ պահ է Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման համար: Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել երկու երկրների, Միացյալ Նահանգների, Եվրամիության և այլ գործընկերների հետ՝ կառուցողական և ակտիվ դեր խաղալու բարեփոխումներին աջակցելու, ինչպես նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործում»,- ասված է Դաութիի հայտարարության մեջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մեծ Բրիտանիան ամբողջությամբ կչեղարկի Հայաստանին և Ադրբեջանին զենքի մատակարարման էմբարգոն