Հոպարի շաքարաքլորն ասում է՝ նախընտրական դաշինք չի լինի Սերժիկ-Ռոբիկի հետ, իսկ հետընտրականի մասին՝ լռում է. Չախոյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքում անդրադարձել է ընդդիմադիր ուժերի՝ հատկապես նախկին իշխանությունների ներկայացուցիչների միջև հնարավոր համագործակցությանը։
Չախոյանի խոսքով՝ խոստումներն ու հայտարարությունները նախընտրական փուլում չեն բացառում հետընտրական միավորումները։
«Հոպարի շաքարաքլորն ասում է նախընտրական դաշինք չի լինի Սերժիկ-Ռոբիկի հետ, իսկ հետընտրականի մասին՝ լռում է։
Սա նշանակում է՝ առանձին կգնան ընտրության, իսկ ընտրություններից հետո կմիավորվեն՝ Գյումրիի սցենարով։
Հետևաբար՝ Սերժիկ-Ռոբիկ-Տաշիր Սամո, սրանց մեջ ոչ մի տարբերություն չկա, նույն սանրի կտավն են, իրար հետ 1000 թելով կապված ու նույն կենտրոնին ծառայող»,-գրել է Չախոյանը:

























