Վա՜յ Գառնիկ ջան, բա հիմա ի՞նչ պետք ա ասես. Գալջյանի արձագանքը Գառնիկ Դանիելյանին

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
Վերջինս ավելի վաղ նշել էր, թե «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կանցնեն «թունավոր ծխի ուղեկցությամբ»:
Արմեն Գալջյանը անդրադառնալով պատգամավորի խոսքին, հրապարակել է տոնական լուսանկարներ և գրել.
«Վա՜յ Գառնիկ ջան, բա հիմա ի՞նչ պետք ա ասես»:
Նշենք, որ Էրեբունի-Երևան տոնական միջոցառումները կայացել են ծրագրի համաձայն՝ առանց արտակարգ միջադեպերի։
Տոնական համերգներն ու քաղաքային միջոցառումները Երևանում անցկացվել են տոնական և մարդաշատ մթնոլորտում։


























