Քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն. Վանո Սիրադեղյանը՝ Վազգեն Սարգսյանին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն. Վանո Սիրադեղյանը՝ Վազգեն Սարգսյանին

Քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն. Վանո Սիրադեղյանը՝ Վազգեն Սարգսյանին

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանըֆեյսբուքյան իր էջում բացառիկ մանրամասներ է ներկայացրել Վանո Սիրադեղյանի հետ հանդիպման ժամանակ տեղի ունեցած խոսակցությունից․

Ռոբերտ Քոչարյանը ցեխարձակումներ է ունեցել Վանո Սիրադեղյանի ուղղությամբ՝ իբր բաներ գիտի, բայց բերանը չի բացի․․․

Ափսոսում եմ, որ Վանո Սիրադեղյանը կենդանի չէ, քանի որ ավելի լավ, քան նա, ոչ մեկ չի հակադարձի նմանին։ Չնայած, ի տարբերություն իրեն, Վանո Սիրադեղյանը կենդանության օրոք ծավալուն հոդվածաշարով անդրադարձել է Հայաստանը նվաճած ու ասպատակող գյադաների ժամանակին․․․

Բայց ի՞նչ կարող է պատմել մեկը, ով Տեր-Պետրոսյանի հետ բեմականացմամբ իշխանություն ճանկեց Հայաստանում, ու երկուսով ապահովեցին այդ իշխանության սահուն փոխանցումը:

Ա՛յ, Վանո Սիրադեղյանը շատ բան ուներ պատմելու դրա մասին, քանի որ մինչև վերջ էլ չհավատաց, թե Տեր-Պետրոսյանին Հայաստանում իր շրջապատից "պարտադրել" են հեռանալ, ու մինչև վերջ էլ չհավատաց, որ Վազգեն Սարգսյանը Տեր-Պետրոսյանին պարտադրողներից էր․․․ Պարտադրանքը այլ տեղից էր ու դա շատ ակնհայտ էր․․․

Մեկ անգամ չէ ու նաև հրապարակավ է Սիրադեղյանը ասել կամ ակնարկել, որ Տեր-Պետորսյանը "մնալ չէր ուզում", և եթե ուզենար մնալ, ապա կմնար․․․ Իսկ դա բաց ակնարկ էր այն մասին, որ Վազգենը ճամբարափոխ չի եղել, չի դավաճանել նախագահին, բայց, այ, Ռոբերտ Քոչարյանի վրա Վազգեն Սարգսյանի դրած խաղադրույքի հետ կապված Վանո Սիրադեղյանը խնդիր ուներ հենց առաջին օրվանից, ու նրան ասել և ասում էր․․․

Առաջին անգամ եմ պատմում այս դրվագը․ 1999թ․ փետրվարի 9-ը կամ 10-ն էր․ դրանից մեկ օր առաջ Վազգեն Սարգսյանի երկրորդ թիմակիցը՝ Արծրուն Մարգարյանն էր սպանվել Նոր Հաճնի մերձակայքում։ Իսկ դրանից էլ մոտ 2 ամիս առաջ՝ 1998թ․ դեկտեմբերի 10-ին Երևանի իր բնակարանի շքամուտքում սպանվել էր Վահրամ Խորխոռունին։ Վանո Սիրադեղյանը գնացել էր Արծրուն Մարգարյանի հուղարկավորությանը, որից անմիջապես հետո եկել Նոր Նորքում ՀՀՇ գրասենյակ։ Այդ օրվա հանդիպմանը ներկա էինք մոտ 20 մարդ։ Փոքրիկ ընդմիջման սեղան էինք գցել։ Վանո Սիրադեղյանը գունատ էր՝ ավելի սևացած, քան իր բնական թուխ գույնն էր։ Բաժակը վերցրեց ու ոտքի կանգնեց խոսելու համար։ Նկատեցի, որ լարվածությունից նույնիսկ ձեռքերը դողում են։ Բառացիորեն ասեց հետևյալը․ "Արծրուն Մարգարյանի հուղարկավորությանը Վազգենին տեսա։ Երկու նախադասություն եմ ասել․ քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն"։ Ասել ու հեռացել էր․․․

Երբ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո նա հարկադրված եղավ լքել Հայաստանը ու Հայկական ժամանակում հրապարակվեց Վազգեն Սարգսյանին ուղղված նրա նամակը, ես և այդ հանդիպմանը մասնակցած անձինք կասկած չունեինք, որ նամակը նրանն է, քանի որ այդ նամակի բովանդակությունը երկու նախադասությամբ արդեն լսել էինք հենց իր շուրթերից։ Իսկ այդ պահին քոչարյանական իշխանությունը իրեն հլու-հնազանդ ծառայող լրատվամիջոցներով տարածում էր, թե Հայկական ժամանակում հրապարակված նամակը հորինվածք է։ Ում խաբեին կամ չխաբեին՝ մենք հո՞ լսել էինք, թե ինչ է նա ասել Վազգեն Սարգսյանին․․․

Քոչարյանական իրավապահ համակարգն էլ փորձում էին սպանությունները "ինքնասպանություն" ներկայացնել կամ բարդել բացարձակ անմեղ տղաների վրա, որոնցից Արսենին հանգամանքների բերումով ծանոթացա տարիներ անց, քանի որ նրա ընտանիքը մոտ էր կնոջս ընտանիքի հետ․․․ Ու պարզվում է՝ այդ համակարգի գլխին կանգնածը "Խորխոռունու սպանությունը" քաղաքական էլ չի համարում, քանի որ Խորխոռունին "քաղաքականությամբ չէր զբաղվում․․․" Ուղղակի Վազգեն Սարգսյանի տեղակալն էր ՊՆ-ում․․․

Ու տեղում մի լրագրող չկար, որ լիքը բան հիշեցներ․․․ Ափսոս։ Բայց մենք կհիշեցնենք։ Առնվազն այնքանը, որքանին տեղյակ ենք։

Քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն. Վանո Սիրադեղյանը՝ Վազգեն Սարգսյանին

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Քո աջ և ձախ ձեռքերը /ի նկատի ուներ Վ․ Խոռխոռունուն և Ա․ Մարգարյանին/ կտրված են, մնում է վիզդ կտրեն. Վանո Սիրադեղյանը՝ Վազգեն Սարգսյանին