Գևորգ Ղոնյանը նշանակվել է ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

Հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը`
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գնդապետ Գևորգ Ղոնյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ:


























