Ալեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ դեսպան Եվա Սունդքվիստին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին:
ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են՝ շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ` Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նրա գործունեության շնորհիվ երկու երկրների համագործակցությունը նոր թափ կստանա:
Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին, Հայաստան-ԵՄ փոխգործակցությանը եւ միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:
Ալեն Սիմոնյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել նաեւ Ադրբեջանում գտնվող գերիների, ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին:

























