Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին

Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին

Տաջիկստանում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները: 

Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանը կանի ամեն ինչ՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման դինամիկան պահպանելու համար:

Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն կերպ աջակցում է Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությանը, նշել հանգամանքները, որոնք հանգեցրել են աղետին:

«Առաջինն այն է, որ երկնքում եղել է հենց ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Մենք ուղեկցում էինք միանգամից երեք անօդաչու թռչող սարք, որոնք ողբերգության գիշերը հատել էին Ռուսաստանի Դաշնության սահմանը։ Երկրորդ պատճառը հենց Ռուսաստանի ՀՕՊ համակարգի տեխնիկական խափանումներն են»,- նշել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ արձակված հրթիռներն ուղղակիորեն չեն հարվածել ինքնաթիռին, այլ դրանց բեկորները:

Ալիևը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ ինքնաթիռի աղետի հետ կապված իրավիճակն անձնական վերահսկողության տակ պահելու համար:

Ադրբեջանի նախագահը վստահություն է հայտնել, որ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վստահ եմ՝ հանդիպման ուղերձները դրական կընդունվեն երկու երկրի հասարակությունների կողմից. Ալիևը՝ Պուտինին