Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղության պլանի առաջին փուլին. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղության պլանի առաջին փուլին. Թրամփ

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղության պլանի առաջին փուլին. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իսրայելի ու պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև իր առաջարկած խաղաղության պլանի առաջին փուլի իրականացման վերաբերյալ համաձայնության հասնելու մասին։

«Մեծ հպարտությամբ հայտարարում եմ, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ստորագրել են մեր խաղաղ պլանի առաջին փուլը։ Սա նշանակում է, որ բոլոր պատանդները շատ շուտով ազատ կարձակվեն, իսկ իսրայելական զորքերը դուրս կբերվեն համաձայնեցված գծով՝ որպես կայուն, երկարաժամկետ և հավերժական խաղաղության առաջին քայլ»,– գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ նախագահը նաև հավելել է․ «Սա մեծ օր է արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար։ Մենք շնորհակալություն ենք հայտնում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնք մեզ հետ աշխատեցին այս պատմական և աննախադեպ իրադարձությունը իրականություն դարձնելու համար»։

Եգիպտոսում կայացած բանակցություններին մասնակցել են նաև Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Խորհրդակցություններին ներկա են եղել Կատարի վարչապետը և Թուրքիայի հետախուզության ղեկավարը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված իսրայելցիները շուտով կվերադառնան տուն։ «Աստծո օգնությամբ մենք կվերադարձնենք նրանց բոլորին», – նշել է նա իր հայտարարությունում։ Նա խոստացել է հինգշաբթի օրը հրավիրել կառավարության նիստ՝ Գազայի համաձայնագրի առաջին փուլը հաստատելու համար։

Սպիտակ տանը լրագրողներին հայտնել են, որ պատանդների ազատ արձակումը կարող է սկսվել արդեն երկուշաբթի։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտնել են, որ ձեռք է բերվել «պատերազմը Գազայում դադարեցնելու մասին համաձայնություն» և կոչ են արել Թրամփին ստիպել Իսրայելին ամբողջությամբ կատարել այն։ Խաղաղ պլանի առաջին փուլում ՀԱՄԱՍ-ը պատրաստվում է ազատել 20 կենդանի մնացած պատանդի։

Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղության պլանի առաջին փուլին. Թրամփ

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնել են Գազայի խաղաղության պլանի առաջին փուլին. Թրամփ