ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան

ՄԱԿ ԳԱ 80-րդ նստաշրջանի 6-րդ կոմիտեում «Օրենքի գերակայությունը ազգային և միջազգային մակարդակներում» օրակարգային կետի ներքո ՄՆ խորհրդական Վարդուհի Մելիքյանն իր ելույթում ընդգծել է, որ ՄԱԿ Կանոնադրության ընդունմամբ անդամ երկրները ստանձնել են հավաքական պատասխանատվություն՝ պահպանել օրենքի գերակայության սկզբունքը՝ որպես հիմնաքար նոր աշխարհակարգի համար: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ​​ներկայացուցչությունը:

«Առաջնորդվելով Կանոնադրության նպատակներով և միջազգային իրավունքի սկզբունքներով՝ ՄԱԿ-ը կենտրոնական հարթակ է դարձել բազմակողմ դիվանագիտության, հակամարտությունների հանգուցալուծման, մարդու իրավունքների պաշտպանության, կայուն զարգացման նպատակների առաջընթացի և միջազգային իրավունքի կոդիֆիակացիայի համար:

Չնայած տասնամյակների ընթացքում արձանագրված նշանակալի առաջընթացին, համաշխարհային գործընթացները մշտապես չեն ուղեկցվել Կանոնադրության գաղափարներով: Միջազգային իրավունքի անհամար խախտումները, իրավական պարտավորությունների հանդեպ ընտրովի մոտեցումը, ուժի քաղաքականության շարունակականությունը նսեմացրել են օրենքի գերակայության սկզբունքի հանդեպ վստահությունը:

ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ՀՀ-ն հանձնառու է կատարել իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և դրանք արդյունավետ ներմուծել ներպետական իրավական համակարգ. Վարդուհի Մելիքյան