Հեռացող վարչապետ Լըկորնյուն փորձում է Ֆրանսիան փրկել պառակտումից. Euronews — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հեռացող վարչապետ Լըկորնյուն փորձում է Ֆրանսիան փրկել պառակտումից. Euronews

Հեռացող վարչապետ Լըկորնյուն փորձում է Ֆրանսիան փրկել պառակտումից. Euronews

Սեբաստիան Լըկորնյուն, թողնելով վարչապետի պաշտոնը, փորձում է Ֆրանսիային հնարավորություն տալ խուսափելու քաղաքական ճգնաժամի հերթական փուլից՝ հայտնում է Euronews-ը։

Հեռացող վարչապետին մեկ օր է մնացել երկրի քաղաքական ուժերի հետ բանակցությունների համար, որոնց համար նրան խնդրել է նախագահ Մակրոնը: Լըկորնյուն խոստացել է «մինչև չորեքշաբթի երեկո» տեղեկացնել նախագահին, թե կա արդյոք կոնսենսուսի հնարավորություն։ Քաղաքական գործիչը պետք է եզրակացնի, թե որքանով է հնարավոր ներկա պայմաններում երկրում «մշակել գործողությունների և կայունության հարթակ»: Խոսքն այս պահին խորհրդարանի լուծարումից խուսափելու մասին է, գրում է Euronews-ը։Բանակցությունների ձախողման դեպքումՄակրոնը խոստացել է պատասխանատվություն ստանձնել և հայտարարել խորհրդարանի արտահերթ ընտրություն անցկացնելու մասին:

Երեքշաբթի Լըկորնյուն հրավիրել էր քաղաքական ուժերի առաջնորդներին ու խորհրդարանի երկու պալատի խոսնակներին՝ առաջարկելով կենտրոնանալ երկու հարցի վրա՝ երկրի բյուջեի և Նոր Կալեդոնիա անդրծովյան տարածքի ապագայի: Նա հայտնելէ, որ զրուցակիցները համաձայնության են եկել այդ առաջնահերթությունների շուրջ՝ ցուցաբերելով «արագ լուծում գտնելու պատրաստակամություն»։

Լըկորնուն նաև պլանավորել է մինչև չորեքշաբթի առանձին բանակցություններ վարել յուրաքանչյուր կուսակցության հետ։ Այնուամենայնիվ, ոչ բոլորն են պատրաստ հանդիպել նրա հետ։ Հրավերը մերժել են «Ազգային միաբանություն» աջակողմյան պոպուլիստները և ձախ արմատական «Անհնազանդ Ֆրանսիայի» առաջնորդները։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հեռացող վարչապետ Լըկորնյուն փորձում է Ֆրանսիան փրկել պառակտումից. Euronews