Մեծամորում ամբողջությամբ վերակառուցվել է թիվ 3 մանկապարտեզը. Էդգար Հովհաննիսյան

Մեծամոր քաղաքի թիվ 3 մանկապարտեզի շենքը հիմնանորոգվել է՝ ստանալով ժամանակակից ու գունեղ տեսք։ Վերականգնման աշխատանքների արդյունքում ստեղծվել են ավելի հարմարավետ պայմաններ երեխաների կրթության, խաղի և հանգստի համար։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը, գրառմանը կցելով լուսանկար:
Բարեկարգվել է նաև մանկապարտեզի հարակից տարածքը․ ձևավորվել են կանաչապատ հատվածներ, տեղադրվել են նոր խաղահրապարակային տարրեր և ապահովվել է անվտանգ միջավայր փոքրիկների համար,-գրել է նա:



























