Մի վախեցեք, բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք. Ալեն Սիմոնյանը անդրադարձը Քոչարյանի ասուլիսին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մի վախեցեք, բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք. Ալեն Սիմոնյանը անդրադարձը Քոչարյանի ասուլիսին

Մի վախեցեք, բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք. Ալեն Սիմոնյանը անդրադարձը Քոչարյանի ասուլիսին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը գրառում է կատարել «Telegram» ալիքում, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ասուլիսին.

Հարգելի լրագրողներ, չեմ դիտել Քոչարյանի հարցազրույցը ու չեմ էլ պատրաստվում: Մի քանի կտրած տեսանյութ եմ տեսել համացանցում և մեկ-երկու մեջբերում՝ մամուլում: 

Բովանդակային առումով ոչ մի նոր բանի ակնկալիք չկա, էսթետիկ առումով այդ մարդուն դիտել կամ լսելն ուղղակի տհաճ է: Այդ «սութի» ծիծաղները, դեմքի ծռմռոցը, ցնդաբանություններն ու «կուռաժիտը» ոչ մեկին այլևս հետաքրքիր չէ, իրեն ուղղակի չեն ասել, որ տրամադրությունը չընկնի: Իսկ եթե քաղաքական ասելիք ունի, դրա ճանապարհը վաղուց ցույց տրված է, թող համարձակություն հավաքի ու գա բանավեճի Հայաստանի Հանրապետության եզակի ընտրված ղեկավարի հետ: 

Չնայած վստահ եմ, որ իրեն ժամանակին երկրի միակ տղամարդ հայտարարածը վախենում է, ինչպես վախենում են նաև մյուս չընտրվածները: 

Մի վախեցեք, մեկա բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք, բան չունեք կորցնելու, սենց գոնե շանս կլինի պարզել՝ ձեզանից ով է ավելի դիակ: Նենց որ՝ դուխով ։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մի վախեցեք, բոլորդ էլ վաղուց քաղաքական դիակ եք. Ալեն Սիմոնյանը անդրադարձը Քոչարյանի ասուլիսին