Արմեն Գրիգորյանը ընդունել է Սերգեյ Կոպիրկինին

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր և անդրադարձել հետագա փոխգործակցությանը: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ԱԽ գրասենյակների միջև համագործակցության շարունակականությունը:
Զրուցակիցները նաև քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և մտքեր փոխանակել արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակի շուրջ:

























