Մասիս համայնքի սեփականությունը վերականգնվել է՝ շուրջ 69 միլիոն դրամ արժեքով հողատարածքը վերադարձվել է համայնքին. Փաշինյան

Արարատի մարզի Մասիս համայնքի սեփականության իրավունքը վերականգնվել է Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի նկատմամբ։
Հողամասի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է շուրջ 180 հազար ԱՄՆ դոլար, կամ՝ 69 միլիոն դրամ։
Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հողատարածքը վերադարձվել է համայնքային սեփականությանը՝ որպես արդյունավետ համայնքային կառավարման կարևոր քայլ։

























