Շենգավիթի թաղապետ Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորությունները — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Շենգավիթի թաղապետ Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորությունները

Շենգավիթի թաղապետ Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորությունները

Շենգավիթ վարչական շրջանի թաղապետ Անդրանիկ Մինասյանը սոցցանցի իր էջում տեղեկացրել է, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու է աշխատանքային գործունեությունը:

«Մենք միասին անցել ենք բազմաթիվ դժվարությունների միջով, բայց նաև ունեցել ենք նշանակալի ձեռքբերումներ, ի նպաստ մեր համայնքի զարգացմանը։ Ձեր աջակցությունն ու հավատը դարձան այն ուժը, որով հնարավոր եղավ իրականացնել բազմաթիվ ծրագրեր, կյանքի կոչել նոր գաղափարներ։

Յուրաքանչյուրիդ մասնակցությունը, ջանքերն ու նվիրվածությունը շարունակելու են լինել հետագա հաջողությունների գրավականը։

Ես իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ձեզ՝ վստահության և աջակցության համար։ Վստահ եմ, որ մեր վարչական շրջանը շարունակելու է առաջընթացի ճանապարհը՝ առաջնորդվելով միասնական նպատակներով ու արժեքներով։

Թող ձեր ընտանիքներում միշտ լինի սեր, խաղաղություն և բարօրություն»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Շենգավիթի թաղապետ Անդրանիկ Մինասյանը կդադարեցնի լիազորությունները