Աննա Վարդապետյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Աննա Վարդապետյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը

Աննա Վարդապետյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը:

Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին:

Աննա Վարդապետյանը ողջունել է Ռուսաստանի Դաշնության գործընկերոջը ՀՀ գլխավոր դատախազությունում և կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը:

«Վստահ եմ, որ այսօր ընդունված որոշումները կնպաստեն Խորհրդի շրջանակներում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։

Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է Աննա Վարդապետյանը:

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:

Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Աննա Վարդապետյանը ՌԴ գլխավոր դատախազի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությունը