Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պшտանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պшտանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում

Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին: Այս մասին, ելույթ ունենալով ԵԽԽՎ լիագումար նիստին հայտարարել է Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մեծարգո’ նախագահող, հարգելի’ գործընկերներ,

Այսօր այս նստաշրջանի վերջին օրն է, և մենք բոլորս անհամբեր սպասում ենք տուն վերադարձին ու այն պահին, երբ կրկին կհանդիպենք մեր հարազատներին։ Վստահ եմ, որ շատ անգամներ հաղորդագրությունների և զանգերի միջոցով այս օրերին տեղեկացել եք իրենց որպիսության մասին։ Որովհետև մենք սիրում ենք նրանց և անհանգստանում ենք նրանց համար։

Պատկերացրեք, որ չկարողանայիք դա անել։ Անհավատալի է, չէ՞։ Բայց Ադրբեջանում պահվող հայ գերիների հարազատները զրկված են այդ հնարավորությունից։ Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պատանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին։

Դուք կարող եք ասել, թե բա մեծ քաղաքականություն է, հակամարտություն, միջազգային պայմանագրեր և այլն, և այլն, բայց դա այդպես չէ․ սա մարդկանց կյանքեր են, մարդկային ողբերգություններ։ Առկա են տեղեկություններ պատանդների ինքնասպանության փորձերի և հացադուլների մասին։ Դա մեծագույն ամոթ է, բայց մենք նույնիսկ չգիտենք անգամ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր եղբայրների ճշգրիտ թիվը։ Հնարավոր է, որ նրանցից ոմանք այլևս ողջ չեն։

Ուստի ես դիմում եմ ԵԽԽՎ Նախագահին, ԵԽ Գլխավոր քարտուղարին և անդամ երկրների ներկայացուցիչներին. խնդրում եմ հանձնարարեք Բաքվում Ձեր դեսպաններին այցելել ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիներին։ Խնդրում եմ, արեք դա անհապաղ՝ ապացուցելու, որ Եվրոպայում դեռ հավատում են մարդասիրությանը։

Մի թողեք մեր հայրենակիցներին բռնապետի հետ մեն մենակ։

Շնորհակալություն»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Բաքվում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո պшտանդների հարազատները և մենք չունենք որևէ տեղեկություն մեր հայրենակիցների որպիսության մասին. Մամիջանյանը՝ ԵԽԽՎ-ում