Վարժական հավաքներից խուսափելու և ավտոմեքենաներում ուժեղացուցիչի ու բարձրախոսի տեղադրումն արգելելու վերաբերյալ նախագծերն ընդունվեցին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարժական հավաքներից խուսափելու և ավտոմեքենաներում ուժեղացուցիչի ու բարձրախոսի տեղադրումն արգելելու վերաբերյալ նախագծերն ընդունվեցին

Վարժական հավաքներից խուսափելու և ավտոմեքենաներում ուժեղացուցիչի ու բարձրախոսի տեղադրումն արգելելու վերաբերյալ նախագծերն ընդունվեցին

Ազգային ժողովի հոկտեմբերի 2-ի նիստին ընդունվեցին առաջին ու երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկված մի շարք նախագծեր:

Առաջին ընթերցմամբ քննարկված և ընդունված նախագծերից է ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է ջրային ոլորտի խնդիրների լուծման համար նոր կարգավորումներ սահմանել՝ կապված ազատ ջրօգտագործման, ջրօգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման, տրամադրման, հայտերի մերժման, ջրային ռեսուրսների ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելուն ուղղված լուծումների հետ և մի շարք այլ կարգավորումների մասին: 

Խորհրդարանը չընդունեց «Հայաստան» խմբակցության՝ առաջին ընթերցմամբ ներկայացրած նախագիծը, որը նախատեսում էր փոփոխել Քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածը, որը վերաբերում է ցեղասպանություններին և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելուն, արդարացնելուն, դրանք քարոզելուն կամ դրանց վտանգավորությունը նսեմացնելուն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված նախագծերի թվում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և ««Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ ու փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերն օրենսդրորեն սահմանելու, արարքի նկարագրությունը հստակեցնելու, իսկ արարքը կատարված լինելու դեպքում պատասխանատվությունը խստացնելու, ինչպես նաև ռազմական ոստիկանության խնդիրները ու լիազորությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել տրանսպորտային միջոցներում լրացուցիչ ուժեղացուցիչների և բարձրախոսների տեղադրումը, քանի որ դրանցից հնչող բարձր երաժշտությունն ու ձայները կարող են խախտել հասարակական անդորրը, դժվարացնել շչակների ձայնը լսելը և շեղել վարորդներին:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Վարժական հավաքներից խուսափելու և ավտոմեքենաներում ուժեղացուցիչի ու բարձրախոսի տեղադրումն արգելելու վերաբերյալ նախագծերն ընդունվեցին