Պետք է լինել դաշնակ Գեղամ, անունս անտեղի շահարկելու համար. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է Ազգային ժողովում դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին։
«Պետք է լինել դաշնակ Գեղամ, անունս անտեղի շահարկելու համար.
Հասկանում եմ՝ դարձել եմ Գեղամի ու մնացյալ դաշնակնների սարսափ երազը, բայց պետք չէ լինել ծակ դաշնակ ու տարատեսակ ստեր փաթաթել վզիս։
«Ծակ դաշնակ» որակման համար դաշնակ Գեղամը կարող է դատի տալ ինձ, որտեղ ստիպված կլինի ապացուցել, որ կապ ունեմ ինչ-որ կայքի հետ»,-գրել է նա:

























