ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող պնդումներ. Հովհաննիսյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող պնդումներ. Հովհաննիսյան

ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող պնդումներ. Հովհաննիսյան

Ազգային ժողովի ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել մեր հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ մանրամասնելով.

«Դրանք ոչ այլ ինչ են, քան ստանդարտ մանիպուլյացիաներ, որոնք որակային առումով, մեղմ ասած, չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են: Հետևաբար, կարծում եմ՝ կարևոր է դրանց անդրադառնալ կետ առ կետ, որպեսզի քաղաքական դիվիդենդների ետևից վազողները չկարողանան իրենց կեղծ թեզերը մատուցել որպես իրականություն, իսկ հանրությունը ստանա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն։

Նախ՝ պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ: 

Հայտարարվել է, թե իբր  2017թ.-ից ի վեր՝ պետական բյուջեի ծախսերի էական աճ տեղի չի ունեցել, եթե հաշվի առնենք արտաքին պարտքի սպասարկումն ու մարումները: Սա կա՛մ գիտակցված մանիպուլյացիա է, կա՛մ էլ անթույլատրելի անտեղյակություն, քանի որ պետական պարտքի մարումները չեն ներառվում պետական բյուջեի ծախսերում, ներառվում են միայն պետական պարտքի սպասարկման վճարները:

Թվային լեզվով՝ 2025թ. ընդհանուր ծախսերն առանց արտաքին պարտքի տոկոսավճարների 2017թ. համեմատ աճելու են ավելի քան 1.86 տրիլիոն դրամով, իսկ գնաճով ճշգրտված՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամով (~77%-ով):

Երկրորդ՝ ծայրահեղ աղքատության մակարդակի վերաբերյալ։

Վերջին հրապարակված ցուցանիշը 2023թ.-ին կազմել է 1.1%, մինչդեռ նրա նշած 2.0%-ը իրականությանը չի համապատասխանում։ Համեմատության համար՝ 2017թ.-ին ցուցանիշը եղել է 1.4%։

Վերջապես՝ գյուղատնտեսության և այդ ոլորտում եկամուտների վերաբերյալ։

Նախ այս ոլորտի աճը չի կարող համարվել գյուղական բնակչության եկամուտների մակարդակի ուղղակի բնութագրիչ, քանի որ գյուղական բնակչության մի մասը կարող է աշխատել նաև այլ ոլորտներում: 

Միևնույն ժամանակ, եթե նայենք թվերին, ապա 2024թ.-ին 2017թ.-ի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 58.4% և 2025թ. առաջին կիսամյակում` ևս 12.1%: Այսինքն՝ տեմպի պահպանման դեպքում այս ոլորտում անվանական աշխատավարձերի աճը կկազմի ավելի քան 77%:

Այս ամենին անդրադառնալը կարևոր եմ համարում ոչ թե քաղաքական դատարկ պոլեմիկայի, այլ բացառապես մեր հանրության իրազեկվածության և իրական պատկերի ձևավորման տեսանկյունից։ Մեր պարտականությունն է բացահայտել կեղծ թեզերի վրա կառուցված քաղաքական օրակարգը և ցույց տալ դրա իրական էությունը»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. ԱԺ ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող պնդումներ. Հովհաննիսյան