«Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

«Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը

«Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը

ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն և համերգային երեկո է կազմակերպվել Նյու Դելիում ՀՀ դեսպանության կողմից, որին որպես գլխավոր հյուր մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ, Արևմտյան ուղղության հարցերով քարտուղարը, հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից։

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն իր խոսքում, ընդգծել է Հայաստանի և Հնդկաստանի դարավոր և մշակութային կապերի հենքի վրա վերջին մի քանի տարիների քաղաքական ակտիվ երկխոսության և փոխշահավետ ոլորտներում ընդլայնվող համագործակցության մասին։ ՀՀ դեսպանը նաև, նշելով, որ Հայաստանի համար բարեկամ Հնդկաստանը հանդիսանում է հուսալի գործընկեր, որի հետ ձգտում կա հաստատել հարաբերությունների ավելի բարձր մակարդակ, համոզմունք է հայտնել, որ ընթացիկ շփումների և արդյունավետ մեխանիզմների կիրառմամբ երկկողմ համագործակցությունն օժտված կլինի առավել ամուր և հեռանկարային բնույթով։

ՀՀ դեսպանն, անդրադառնալով Վաշինգտոնի օգոստոսյան համաձայնություններին, ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա հաստատված խաղաղության նշանակության մասին: Նշվել է, որ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունից բխող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի կյանքի կոչմամբ լոգիստիկ նոր հնարավորություններ կստեղծվեն ոչ միայն ՀՀ անմիջական հարևանների, այլ նաև հարավ-ասիական տարածաշրջանի երկրների և հատկապես՝ Հնդկաստանի համար։
Հնդկաստանի ԱԳ նախարարի նորանշանակ տեղակալ Սիբի Ջորջն իր հերթին նշել է երկու երկրների խորը բարեկամական և պատմական կապերի և շարունակական գործընկերությունն ամրապնդելուն ուղղված քայլերի մասին, որի շուրջ նաև մտքեր են փոխանակվել ՀՀ դեսպանի հետ կայացած առանձնազրույցի ընթացքում:

ՀՀ դեսպանության կողմից երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող ընդունելությանը Մշակութային կապերի հնդկական խորհրդի (ICCR) հրավերով Նյու Դելի ժամանած «Հայ աստղեր» և «Նանե» պարային համույթները հանդես են եկել «Հայաստանը շարժման մեջ» խորագրի ներքո ազգային պարերի կատարումների համատեղ ծրագրով, որն արժանացել է բազմաթիվ ներկաների ջերմ և հիացական արձագանքին:

Ընդունելությանը ներկա էին մի քանի տասնյակ երկրների դեսպաններ և դիվանագետներ, ինչպես նաև Հնդկաստանի գերատեսչական, խորհրդարանական, պետական և մասնավոր հաստատությունների, փորձագիտական շրջանակների և փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչներ:

«Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը
«Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. «Հնդկաստանը հուսալի գործընկեր է Հայաստանի համար»․ ՀՀ դեսպանը՝ Նյու Դելիում ՀՀ Անկախության 34-րդ տարեդարձին նվիրված ընդունելությանը