Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա. Փաշինյան

Մեր ընկալումն այն է, որ մեր և միջազգային հանրության աջակցությամբ Ղարաբաղի փախստական մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում: Մենք արդեն նրանց բնակապահովման, տներով ապահովման ծրագիր ենք սկսել, որը դժվարությամբ սկսում է աշխատել, բայց ես համոզված եմ, որ ավելի արդյունավետ կաշխատի: Մենք Ղարաբաղի մեր հայրենակիցների ապագան պատկերացնում ենք ՀՀ-ում ՀՀ քաղաքացիությամբ: Այդ մասին ԵԽԽՎ-ում իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդիկ ինձ հարց են տալիս՝ ինչքանո՞վ է իրատեսական փախստականների վերադարձը ԼՂ: Ես ուղիղ ասում եմ՝ ես դա իրատեսական չեմ համարում: Ավելին՝ կարևոր եմ համարում մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարը և պլանները կառուցեն: Եվ ընդհանրապես, փախստականների վերադարձի թեման այս համատեքստում (բոլոր փախստականների վերադարձի թեման) ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար, որովհետև կոնֆլիկտները, այդ թվում՝ Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է, թվում է, հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի:

Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի [հռչակագրի] հիման վրա, և մենք պետք է կենտրոնանանք այս բանաձևի վրա, այս բանաձևն իրականացնելու վրա:

Առաջիկա տասնամյակներում (եթե շատ ուղիղ և գուցե ոչ այդքան դիվանագիտական լեզվով ասեմ) Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա:

Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի՝ ապրեն ստեղծագործեն, իրենց բարեկեցությունը կառուցեն ՀՀ-ում»,- ասաց նա:

1lurer.am

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Առաջիկա տասնամյակներում ՀՀ-ն ու Ադրբեջանը պետք է հանգիստ թողնեն իրար և կենտրոնանան քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա. Փաշինյան