Մեր անունից հանդես եկող մարությանական խմբակը թող հանդես գա իրենց նոր անունով` չվարկաբեկելով մեզ. Գրիգորյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Մեր անունից հանդես եկող մարությանական խմբակը թող հանդես գա իրենց նոր անունով` չվարկաբեկելով մեզ. Գրիգորյան

Մեր անունից հանդես եկող մարությանական խմբակը թող հանդես գա իրենց նոր անունով` չվարկաբեկելով մեզ. Գրիգորյան

Ազգային առաջընթաց կուսակցության ղեկավար Հայկ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկ Մարությանի կողմից նշանակված ավագանու մեր խմբակցության "ղեկավարը" որին մեր կուսակցության անդամները մերժել են ու հեռացրել մեր խմբակցությունից, ամբողջ ամառը ծախսեց Երևանի քաղաքապետ Ավինյանին մեկ տասնյակից ավելի նամակներ ուղարկելով, որոնց միակ նպատակը ինձ ու մեր փորձագետին խմբակցությունից հեռացնելն էր, խմբակցության սենյակը մեր առաջ փակելը, խմբակցության մյուս փորձագետներին իմ դեմ լարելը ու նրանց հրահանգելը, որ չանեն իմ հանձնարարությունները։

Դա մասամբ հաջողվել էր, ժամանակավորապես, բայց ի վերջո քաղաքապետարանի աշխատակազմը անօրինականությունները վերացրեց։

Նրանց միակ նպատակն է խանգարել իմ հանրային գործունեությանը։

Փորձագետները, վարորդը, անխտիր բոլորը, վայելում են մեր համակրանքը, լիակատար աջակցությունը, և չնայած վախի մթնոլորտը ու քաղաքական հետապնդումները մարությանական խմբակի կողմից, շարունակում են ինձ աջակցել։

Ու սա անում է մի մարդ կամ մարդիկ, որ մանդատ է ստացել ` լինելու ընդդիմություն բայց նա պայքարում է ընդդիամադիր ավագանու ու կուսակցության դեմ` օգնություն խնդրելով Ավինյանից։

Ազգային Առաջընթաց Կուսակցություն դս մեր ուժն է, նույնանուն խմբակցությունը դա մենք ենք։

Մեր անունից հանդես եկող մարությանական խմբակը թող հանդես գա իրենց նոր անունով` չվարկաբեկելով մեզ։ Դա է պատճառը որ մենք խզել ենք մեր կապերը նրանց հետ, նրանց չենք հրավիրում մեր խմբակցության նիստերին։

Նկարում` այդ անձնավորությունն է, ով նամակներ է գրում Ավինյանին, ու նրա գրած նամակները))) Կարդացեք, շատ բան կիմանաք այդ անձի ով լինելու մասին, դեմքի ու ձեռքերի արտահայտությանը չխափնվեք։)))

Մարությանական խմբակը նաև հեռացրեք  խմբակցության քարտուղար Իզաբելա Աբգարյանին, կարծում եմ այն բանի համար որ նա հրապարակայնորեն մարությանի հասցեին ոչ հաճելի ելույթի համար` կուռքեր չունենալու մասին։

Մասամբ այն մասին թե որոնք են մարությանական խմբակի գործունեության հիմնական ուղղությունները»:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Մեր անունից հանդես եկող մարությանական խմբակը թող հանդես գա իրենց նոր անունով` չվարկաբեկելով մեզ. Գրիգորյան