Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի. Էրդողան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի. Էրդողան

Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի. Էրդողան

Գլոբալ համակարգը խոր ճգնաժամ է ապրում և հրատապ բարեփոխումների կարիք ունի. ՄԱԿ-ը կորցրել է ինչպես հեղինակությունը, այնպես էլ իր առաքելությունն իրականացնելու ունակությունը, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված մեխանիզմները կաթվածահար են եղել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Բոսֆորի համաժողովում»։

«Ուժեղանում է տերությունների մրցակցությունը։ Անորոշությունն ու անկայունությունն աճում են։ Մեր առջև նոր մարտահրավերներ են՝ կլիման, ջուրը, առևտրային պատերազմները, էներգետիկան և պարենային շղթաները։ Ճգնաժամերը, որոնք չի հաջողվում լուծել խաղաղությամբ, տեղափոխվում են հակամարտությունների գոտիներ և նոր ողբերգություններ են ծնում»,- նշել Է Թուրքիայի նախագահը։

Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող իրադարձություններին՝ Էրդողանը նշել է, որ Բենիամին Նեթանյահուն և նրա գրասենյակը պետք է կանգնեն դատարանի առաջ:

«Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի»,- հայտարարել է Էրդողանը: Նա հավելել է, որ Թուրքիայի առևտրային և քաղաքական միջոցառումները պետք է օրինակ դառնան այլ երկրների համար, այլապես պատերազմը դուրս կգա տարածաշրջանի սահմաններից:

Էրդողանը նաև ընդգծել է՝ Թուրքիան չի կարող անմասն մնալ հարևան ժողովուրդների տառապանքներից:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Գազայում ավերածությունների համար Իսրայելը 100 մլրդ դոլար պետք է վճարի. Էրդողան