Շարունակվում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորքում — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Շարունակվում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորքում

Շարունակվում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորքում

Շարունակվում է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորք։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ 

Այցի օրակարգում ներառված են մի շարք հանդիպումներ՝ COP17-ի կազմակերպչական աշխատանքների շրջանակում, որոնց ընթացքում քննարկվում են կազմակերպչական գործընթացները, սպասվող ծրագրերը և համագործակցության հնարավորությունները։

Այսօր նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում ունեցավ ԵՄ Շրջակա միջավայրի, ջրային ռեսուրսների, կայունության և մրցունակ վերամշակման տնտեսության հարցերով հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համաժողովների համադրման կարևորությունը՝ անդրադառնալով նախորդ COP-երի փորձին և տարբեր միջազգային կառույցների ներգրավմամբ ձևավորվող սիներգիաներին։ Նախարարը շեշտեց ճիշտ մոտեցումների և արդյունավետ մեթոդաբանությունների կիրառման անհրաժեշտությունը՝ նպատակային և շոշափելի արդյունքների հասնելու համար։

Կողմերը անդրադարձան COP17-ի կազմակերպչական գործընթացին, սպասվող աշխատանքներին և նախապատրաստական քայլերին՝ արդյունավետ և համակարգված ընթացք ապահովելու նպատակով։ Կարևորվեց նաև շահակիցների հետ շարունակական կապի պահպանումը և համատեղ իրազեկման արշավների իրականացումը, ինչը մեծապես կնպաստի հանրային ներգրավվածության և տեղեկացվածության բարձրացմանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Շարունակվում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի աշխատանքային այցը Նյու Յորքում