Ժողովուրդը Ձեր օձիքից բռնել ու դուրս է շպրտել, վերջ տվեք կապիկություններին. Ալխաս Ղազարյանը Սերժ Սարգսյանին ու ընդդիմությանը

ԱԺ պատգամավոր Ալխաս Ղազարյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Ազգային ժողովում վարչապետի իմպիչմենթի նախագծի լսումներին.
«Սերժ Սարգսյանն իր տեսակով՝ ՀՀ նախագահի և վարչապետի պաշտոնը որպես պետական խորհրդանիշ այնքան էր վարկաբեկել, որ ժողովուրդը հավաքվեց ու մերժեց նրան՝ «туда подальше». Հիմա Սերժ Սարգսյանը, նեղված (обижен) է այդ պաշտոնից ու ժողովրդից, ուզում է էլ ավելի նսեմացնել ՀՀ այդ խորհրդանիշը՝ վարչապետի պաշտոնում առաջարկելով Վովայի ախռաննիկի փեսային։
Հ.Գ. Ախր դուք գոնե իմպիչմենտից մի խոսեք․ դուք կերազեիք, որ գոնե իմպիչմենտով հեռանայիք։ Ժողովուրդը ձեզ մերժել է՝ ձեր օձիքից բռնել ու դուրս է շպրտել։ Դուք հեռացվել եք ամենաանփառունակ ճանապարհով։ Վերջ տվեք կապիկություններին։
Հ.Գ.2. Իսկ դատելով ԱԺ այսօրվա քննարկում-խեղկատակությունից՝ պարզվում է, որ «обижен»-իների ցուցակը շատ ավելի մեծ է՝ նախկին նախագահներ, նախկին վարչապետներ և նրանց շրջապատի մեծ ու պուճուր «обижен»-իներ»,-գրել է Ղազարյանը:

























