Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ. Ալեն Սիմոնյանը 2026 թ. խորհրդարանական ընտրությունների մասին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ. Ալեն Սիմոնյանը 2026 թ. խորհրդարանական ընտրությունների մասին

Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ. Ալեն Սիմոնյանը 2026 թ. խորհրդարանական ընտրությունների մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ավելի շատ ձայն է ստանալու, քան ստացել էր 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ: 

Սիմոնյանը նման համոզմունք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՔՊ-ն ընտրություններին կստանա՞ 50+1 տոկոս ձայն:  

«Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ, որ մասնավորապես օգոստոսի 8–ի Վաշինգտոնի համաձայնագրից հետո և այն քայլերից հետո, որոնք արվում են և արվելու են մինչև ընտրություններ, մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրությունների ժամանակ»,-ասաց ԱԺ նախագահը:

2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 688 761 ձայն էր ստացել, ինչը հնարավորություն էր տվել, որպեսզի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն կազմի՝ առանց այլ ուժերի հետ կոալիցա ձևավորելու։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Եթե առաջ մտածում էի, որ 51 տոկոսը հաստատ կլինի, ապա հիմա վստահ եմ. Ալեն Սիմոնյանը 2026 թ. խորհրդարանական ընտրությունների մասին