Հանդիպում-քննարկում «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով. տեսչական մարմին — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հանդիպում-քննարկում «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով. տեսչական մարմին

Հանդիպում-քննարկում «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով. տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի նախաձեռնությամբ Սևանի համայնքապետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում-քննարկում, որի հիմնական նպատակն էր դիտարկել և լուծումներ առաջարկել ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առկա ինքնակամ շենք-շինությունների ապամոնտաժման և դրանց կարգավորման խնդիրներին։
Հանդիպմանը մասնակցել են տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ Կամո Եդոյանը, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովիկ Սաֆարյանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Սևան խոշորացված համայնքում և «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող ինքնակամ շինությունների ապամոնտաժման ու կարգավորման հարցերին։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ գործընկերների հետ համատեղ աշխատանքի նպատակը ոչ միայն ապամոնտաժման գործընթացի կարգավորումն է, այլև հստակ և արդյունավետ համակարգի ստեղծումը, որը կկանխի նմանատիպ դեպքերի կրկնությունը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  4. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  5. Арман Царукян стал чемпионом RAF
  6. Рейсы Ереван — Капан временно приостановили
  7. Начались съёмки фильма об Араме Асатряне
  8. Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Станция на Арагаце ловит космические лучи с 1943 года

Ավելի շատ նորություններ

  1. Հանդիպում-քննարկում «Սևան» ազգային պարկի տարածքում ինքնակամ շինությունների ապամոնտաժման թեմայով. տեսչական մարմին