ԱԺ-ում կարծես կրկին 2017 թվականը լինի. Մարդիկ չմոռանան թե ինչից են ազատվել. Գալջյան

Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Աժ-ում անցկացվող Խորհրդարանական լսումներին.
«Խորհրդարանական լսումներն աչքովս ընկան՝ կարծես կրկին 2017 թվականը լինի, երբ Հանրապետականը ԱԺ-ում մեծամասնություն էր։
Լավ է, որ հաճախ հիշեցնում են, իրենց մասին որպեսզի մարդիկ չմոռանան, թե ինչից են ազատվել»,-գրել է նա:



























