Թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը. Թրամփ — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը. Թրամփ

Թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը. Թրամփ

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ թույլ չի տա Իսրայելին բռնակցել օկուպացված Արևմտյան ափը՝ մերժելով Իսրայելի որոշ ծայրահեղ աջ քաղաքական գործիչների կոչերը, որոնք ցանկանում են ընդլայնել ինքնիշխանությունը այդ տարածքի նկատմամբ և դրանով անհնար դարձնել Պաղեստին պետության ստեղծումը` գրում է The Guardian-ը։

«Ես թույլ չեմ տա Իսրայելին անեքսիայի ենթարկել Արևմտյան ափը։ Ո՛չ, ես դա թույլ չեմ տա: Դա տեղի չի ունենալու: Բավական է, ժամանակն է կանգ առնել»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին` Օվալաձև աշխատասենյակում:

Պարբերականը նկատել է, որ Թրամփը մեկնաբանություններն արել է այն ժամանակ, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանում էր Նյու Յորք՝ ուրբաթ ՄԱԿ-ում ելույթ ունենալու։

Նեթանյահուն զգալի ճնշման է ենթարկվում իր իշխող կոալիցիայի մաս կազմող ծայրահեղ աջ խմբակցությունների կողմից՝ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկելու հարցում, ինչը մտահոգություն է առաջացրել արաբ առաջնորդների շրջանում: Նրանցից մի քանիսը երեքշաբթի հանդիպել են Թրամփի հետ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում։

Արաբական և մուսուլմանական երկրները նախազգուշացրել են Թրամփին Արևմտյան ափի ցանկացած անեքսիայի ծանր հետևանքների մասին, ուղերձ, որն ըստ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի, ԱՄՆ նախագահը «շատ լավ է հասկանում»։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Թույլ չեմ տա Իսրայելին բռնակցել Արևմտյան ափը. Թրամփ