Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն. Արամ Մեյմարյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն. Արամ Մեյմարյան

Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն. Արամ Մեյմարյան

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Հանգժոուում կայացած Կենսոլորտային պահպանվող տարածքների 5-րդ համաշխարհային կոնգրեսին (WCBR) և «Մարդ ու կենսոլորտ» ծրագրի միջկառավարական խորհրդի 37-րդ նստաշրջանին (MAB-ICC)։

Ինչպես հայտնում են ՇՄՆ-ից, նախարարական նստաշրջանում ելույթ ունենալով՝ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ազգային դիրքորոշումը՝ ընդգծելով երկրի պատրաստակամությունը խորացնելու պահպանվող տարածքների` գիտության վրա հիմնված կառավարումը, բարձրացնելու համայնքների ներգրավվածությունը և կրթությունը, խթանելու բնության վրա հիմնված լուծումները, ինչպես նաև ապահովելու կանանց, երիտասարդների, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքների մասնակցությունը։

Արամ Մեյմարյանը հատուկ ընդգծել է, որ Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն։ Թեկնածու տարածք ընտրվել է «Դիլիջան» ազգային պարկի շուրջ գտնվող տարածաշրջանը, որտեղ արդեն իրականացվում են բուսաբանական, կենդանաբանական և սոցիալ-տնտեսական ուսումնասիրություններ, նախատեսվում է տարածքի գործառույթների հստակ բաժանում՝ հիմնական, բուֆերային և անցումային գոտիներով։ Այս նախաձեռնությունը իրականանում է պետական մարմինների, տեղական համայնքների և միջազգային գործընկերների համագործակցությամբ։

Նախարարի տեղակալը շեշտադրել է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը 2026 թվականին կհյուրընկալի ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Այդ ճանապարհին մեր երկիրը նպատակ ունի ցույց տալու, թե ինչպես կարող են կենսոլորտային պահպանվող տարածքները դառնալ գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (Kunming-Montreal Global Biodiversity Framework) գործնական իրականացման հարթակ՝ հատկապես «30×30» պահպանության նպատակի և էկոհամակարգերի վերականգնման ուղղությամբ։

Այս քայլերով Հայաստանը մեկ նպատակ ունի՝ պահպանել և սերունդներին փոխանցել մեր երկրի հարուստ կենսաբազմազանությունը՝ համադրելով բնության պահպանումը և կայուն զարգացումը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Հայաստանը պատրաստվում է առաջին անգամ առաջադրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանվող տարածքի թեկնածություն. Արամ Մեյմարյան