Վարդան Ղուկասյանին աջակցած քաղաքական ուժերը պետք է պատասխանեն՝ թրքահպատակ շան տղա են, թե անարժաններ. Ռուբինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Վարդան Ղուկասյանին աջակցած քաղաքական ուժերը պետք է պատասխանեն՝ թրքահպատակ շան տղա են, թե անարժաններ. Ռուբինյան

Վարդան Ղուկասյանին աջակցած քաղաքական ուժերը պետք է պատասխանեն՝ թրքահպատակ շան տղա են, թե անարժաններ. Ռուբինյան

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարում է, թե ընդդիմադիր համայնքապետերը կամ ձերբակալվում, կամ սպանվում են:
Հանրային հը եթերում անդրադառնալով այս հայտարարությանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ ինքը հիմա ձերբակալվա՞ծ է:

«Տարբեր մարդիկ Գյումրիում ասում են, որ իր տեղը բերդն է, ոչ թե քաղաքագլխի պաշտոնը: Եթե մեր երկրում ռեպրեսիաներ են, ինքը ինչո՞ւ ձերբակալված չէ»,- ասաց Ռուբինյանը:

ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձավ նաև Ղուկասյանի՝ Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու հայտարարությանը և դրան դեմ արտահայտվողների վերաբերյալ արած արտահայտությանը:

«Էդ էն Վարդան Ղուկասյա՞նն է, որ երեկ հայտարարել է, թե ով դեմ է Հայաստանը միանա միութենական պետությանը՝ թրքահպատակ շան տղա է: Էստեղ ես մի քանի հարց ունեմ: Էն քաղաքական ուժերը, որոնք աջակցել են Վարդան Ղուկասյանին, որ դառնա Գյումրու քաղաքապետ, լավ առիթ է, որ մի հատ հստակ իրենց դիրքորոշումը հայտնեն՝ իրենց հովանավորյալը հստակ ասել է, որ համաձայն չէ, որ Հայաստանը դառնա միութենական պետության մաս,  թրքահպատակ շան տղա է: Հիմա իրենք պետք է պատասխանեն հետևյալ հարցին. իրենք թրքահպատակ շան տղա՞ են, թե՞ ՀՀ անկախությունը մատաղ անել պատրաստվող անարժաններ:

Այս դիլեման միայն նրանց է ուղղված, որովհետև մյուս բոլոր ուժերը, որոնք չեն աջակցել Ղուկասյանին, այս դիլեմայից դուրս են և մեր գլխավորությամբ ցույց կտան իրենց, Վարդան Ղուկասյանին և իր տերերին, թե ով է շունը, ով ում շունն է, ու պետք լինի, էդ շանը մի հատ էլ դնչկալ կհագցնեն, որ քիչ հաչա»,- ասաց Ռուբինյանը:

«Հայկական Ժամանակ»

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Վարդան Ղուկասյանին աջակցած քաղաքական ուժերը պետք է պատասխանեն՝ թրքահպատակ շան տղա են, թե անարժաններ. Ռուբինյան