Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի

Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ: Այս մասին տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին, կարևորվել է խորհրդարանական հանձնաժողովների միջև շփումներն առավել մեծացնելու անհրաժեշտությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել ՀՀ-ԻԻՀ օրենսդիր մարմինների միջև կապերն ամրապնդելու ուղղությամբ:

Դեսպան Հակոբյանը զրուցակցին է ներկայացրել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների արդյունքները՝ ընդգծելով, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Էբրահիմ Ազիզին կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը՝ վերահաստատելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ:

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Իրանը ողջունում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ցանկացած քայլ. Էբրահիմ Ազիզի