«Մայր Հայաստան» շարժումը ստեղծել է նոր կուսակցություն, որը կկոչվի «ՄԱՀԱԿ»

«Մայր Հայաստան» շարժումը ստեղծել է նոր կուսակցություն։ Այն կարճ կոչել են ՄԱՀԱԿ։ Կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանն իր ելույթի ժամանակ ցուցադրեց մահակ, որի վրա եռագույնն էր պատկերված։
«Մահակի վրա պատկերված է հայոց եռագույնը, պետք չի սրանից վախենալ, սա սիրո և հանդուրժողականության մահակ է։ Քաղաքականության մեջ, փոխաբերական իմաստով, սա նաև կարգ ու կանոն հաստատելու գործիք է, քաղաքական դաշտը ապիկարներից մաքրելու գործիք է»,– ասաց կուսակցության հիմնադիր Անդրանիկ Թևանյանը։


























