Վալոդյա Գրիգորյանի գիշերվա ողբերգական սպանությունն ու դրա քաղաքական շահարկման վտանգը

Այս գիշեր տեղի ունեցած ողբերգական դեպքը՝ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը ցնցել է հասարակությանը։
Ողբերգությունը նորից օրակարգ է բերել կարևոր մի հարց՝ որքանով են թույլատրելի և արդարացված նման դեպքերի շահարկումները քաղաքական նպատակներով։
Լրագրող Վոլոդյա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դեպքին՝ արտահայտելով իր ցավակցությունը Վալոդյա Գրիգորյանի ընտանիքին և միևնույն ժամանակ նախազգուշացնելով հնարավոր քաղաքական շահարկումների մասին։
«Վալոդյա Գրիգորյանի հարազատներին նախ ցավակցում եմ, ապա հորդորում ուշադիր լինել, թե ովքեր են փորձում իրենց հարազատի ողբերգական սպանությունը քաղաքական կապիտալի վերածել։ Տենց տականքներից ուրիշ ինչ ասես հնարավոր է սպասել»:

























