Կանադան ողջունում և խրախուսում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը. դեսպան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Կանադան ողջունում և խրախուսում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը. դեսպան

Կանադան ողջունում և խրախուսում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը. դեսպան

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետի աշխատակազմը:

Ամփոփելով ՀՀ-ում նոր դիվանագիտական այս առաքելության երկամյա գործունեությունը՝ դեսպանը տեղեկացրել է արված աշխատանքների ու հատկապես Սյունիքում իրենց աջակցությամբ իրագործված ծրագրերի մասին։

Ռոբերտ Ղուկասյանը ողջունել է Էնդրյու Թըրների հերթական այցը Սյունիք և խոսելով մարզի տնտեսական ներուժի մասին՝ ներկայացրել պետական միջոցներով, տեղական ու միջազգային կազմակերպությունների ներդրումներով մարզի ենթակառուցվածքներում իրականացվող զարգացման մեծածավալ աշխատանքները։

Մարզպետը նաև շեշտել է, որ Սյունիքում կցանկանար հատկապես ներդրված տեսնել գյուղատնտեսության ոլորտում կանադական ուսանելի փորձը։

Բարձրաստիճան դիվանագետը տեղեկացրել է, որ այս այցի ընթացքում ծրագրում է ավելի շատ ժամանակ տրամադրել մարզի պատմամշակութային կոթողներին ծանոթանալուն։ Նա հավելել է, որ հայ-կանադական հարաբերություններում կարևորում է Սյունիքի մարզի հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը ևս, ու դեսպանը նշել է, որ Կանադան ողջունում և խրախուսում է այդ գործընթացը։

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Կանադան ողջունում և խրախուսում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացը. դեսպան