Ինչիպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով. Փաշինյան — ZARTNIR.MEDIA Անցնել բովանդակությանը
Zartnir Media
Քաղաքականություն

Ինչիպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով. Փաշինյան

Ինչիպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով. Փաշինյան

Ես առաջարկում եմ, որ «երզանք», «ապագա», «իդեալ»  բառերի հետ մենք մեր հարաբերությունները փոխենք։ Ինչո՞ւ մենք պետք է երազենք ժողովրդավարության մասին, եթե մենք այսօր կարող ենք այդ ժողովրդավարությունը քննարկել, ստեղծել, կառուցել։ Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կրկին առաջարկելով համեմատվել «նախկինների» հետ։ 
«Նախ, 2018 թ-ի հեղափոխությունը տեղի ունեցավ առանց որևէ բռնության և առանց ցնցումների։ Հիմա 2018 թ-ից այս կողմ որևէ ընտրություն կեղծվե՞լ է, ես կարծում եմ, շատ ամբիցիոզ չի հնչի, եթե ասեմ՝ ոչ։ Այսօր մարդը կարո՞ղ է տեսակետ արտահայտի որևէ բանի մասին, կարծում եմ ամբիցիոզ չի լինի, եթե ասեմ՝ այո։ Այսօր Հայաստանում կա՞ ինտերնետից օգտվելու որևէ սահմանափակում, ես կարծում եմ՝ շատ ամբիցիոզ չի լինի, եթե ասեմ՝ այո։ Հայաստանում մամուլը գործո՞ւմ է ազատորեն, ես կարծում եմ՝ ամբիցիոզ չի լինի, եթե ասեմ՝ այո։ Բայց ընդհանուր առմամբ՝ արդյոք ժողովրդավարության բոլոր մասնակիցներն ուզո՞ւմ է ժողովրդավարություն, արդյո՞ք իրենց համար արժեք է ժողովրդավարությունը, արդյո՞ք ժողովրդավարական հարթակներում գործող բոլոր ուժերն են, որ ժողովրդավարությունն իրենց համար որևէ արժեք է ներկայացնում։ 

Ինչպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկում, որտեղ կան տաբուներ։ Որովհետև կան ճշմարտություններ կամ եղել են ճշմարտություններ, որոնք քննարկման առարկա չեն եղել ընդհանրապես»։  

Նրա գնահատմամբ՝ Հայաստանում այսօր ժողովրդավարության լիդերը, պաշտպանը և ժողովրդավարության արժեքների կրողը հենց իշխանությունն է։ «Ով է Ժողովրդավարության լիդերը Հայաստանում, ով կարող է ասել՝ իշխանությո՞ւնը, քաղաքացիական հասարակությո՞ւնը, թուլ տվեք ասել, որ վերջին շրջանի քաղաքական գաղափարական հայեցակարգային փոփոխություններով և հարցադրումներով մենք ժողովրդավարության համար ավելի լայն դաշտ ենք բացում, ասում ենք՝ մենք ուզում ենք, որ բոլոր հարցերը քննարկենք, բոլոր հարցադրումները հնչեն։ Իսկ ինչիպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով և իրականությունը և աշխարհը ընկալում ենք Ստալինի ստեղծած մոդելով, մենք ընկալում ենք մեզ ու միջավայրը Ստալինի, Խրուշչովի ստեղծած մոդելներով։

Մենք ասում ենք՝ իսկ կարո՞ղ է Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական չէ, իհարկե չի կարող Հայաստանում ժողովրդավարությունը իդեալական լինել, որովհետև մարդիկ՝ ինձնից սկսած, մտածում ենք Ստալինի մտածած ձևակերպումներով, Ստալինի ներմուծած արտահայտություններով և հայացքներով։ Այս առումով ամենակարևոր հատկանիշը ինքնահայեցումն է։ Այնտեղ, որտեղ չկա ինքնահայեցում՝ չկա ժողովրդավարություն»,-ասաց Փաշինյանը։

Ավելին՝ Քաղաքականություն

Կարևոր հիմա

Խմբագրի ընտրանի

Շաբաթվա ամենադիտված

  1. Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը։
  2. Две порции алкоголя в день — риск смерти 1 из 25
  3. Армения в третий раз выиграла Детское Евровидение
  4. Мост у армянского Ани восстановят к 2028 году
  5. Артур Аветисян взял бронзу чемпионата мира
  6. На месте Ереванской оперы стояла часовня XVII века

Տեսանյութեր YouTube ›

Այլ թեմաներ

Վերջին նյութեր Տեսնել բոլորը ›

  1. Президент «Барселоны» подарил Царукяну именную футболку
  2. У мэрии Еревана появится ИИ-двойник
  3. Ереван полностью перейдёт на электробусы
  4. Гимнасты Армении взяли четыре медали на чемпионате мира
  5. События в Ереване, 27 октября – 1 ноября 2026
  6. Арман Царукян стал чемпионом RAF
  7. Рейсы Ереван — Капан временно приостановили
  8. Начались съёмки фильма об Араме Асатряне

Гамлет Манукян стал чемпионом мира по гимнастике

Ավելի շատ նորություններ

  1. Ինչիպիսին կարող է լինել ժողովրդավարությունը մի երկրում, որտեղ բոլորս ապրում ենք Ստալինի և Բրեժնևի ստեղծած հայրենասիրության մոդելներով. Փաշինյան